🐣 «Արզնի» թռչնաֆաբրիկան հյուրընկալել է Pluriton ընկերության վաճառքի տնօրեն Ֆրանկ Զանդերսին։ 🤝 «Արզնի»-ի և Pluriton-ի համագործակցությունը մեկնարկել է 2024 թվականին։ Նիդերլանդներից մեզ մատակարարվում են մեկ օրական ճտեր՝ սպիտակ, շագանակագույն և սենդի ցեղատեսակների։ 🌱 Համագործակցության հիմքում բարձր որակի, զարգացման և երկարաժամկետ գործընկերության ընդհանուր տեսլականն է։ Վստահ ենք, որ մեր համատեղ աշխատանքը կշարունակվի հաջողությամբ՝ նպաստելով բարձրորակ հավկիթների արտադրության զարգացմանը։ 🥚✨